Մարզպետ Սեդրակ Թևոնյանն ու մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը ներկա են գտնվել Հովտաշատ բնակավայրի բուժամբուլատորիայի նոր շենքի բացման արարողությանը

Մարզպետը շրջել է բուժհաստատությունում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, հետաքրքրվել նաև մատուցվող ծառայությունների որակով։
4299 բնակիչ սպասարկող բուժամբուլատորիայի նախկին շենքը գտնվում էր վթարային վիճակում, նոր շենքը կառուցվել է ՀՀ կառավարության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրով։
Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 89 միլիոն 600 հազար դրամ է, որից 65%-ը հատկացրել է համայնքը, 35%-ը՝ Կառավարությունը։
Նոր բուժամբուլատորիայի շենքը հագեցված է անհրաժեշտ գույքով և պարագաներով, ինչը կնպաստի առողջապահական ծառայությունների մատուցման որակի բարձրացմանը։