Պղնձի արժեքը կես տարվա ընթացքում առաջին անգամ մնում է առավելագույն մակարդակին
Պղնձի մեկ ֆունտի արժեքը կես տարվա ընթացքում առաջին անգամ մնում է 4 ֆունտից բարձր, այդ թվում ի հաշիվ Չինաստանի պահանջարկի հետ կապված դրական սպասումների, վկայում են աճուրդների տվյալները։
Պղնձի մարտյան ֆյուչերսը Comex բորսայում էժանացել է 0,16 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 4,0042 դոլար։ Նախօրեին ցուցանիշը մեկ ֆունտի համար բարձրացել էր 4 դոլարից՝ առաջին անգամ անցած տարվա հունիսի 21-ից ի վեր։
Լոնդոնի մետաղների բորսայում (LME), երկուշաբթի օրվա աճուրդների տվյալներով, մեկ տոննա պղնձի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, բարձրացել է 3,14 տոկոսով՝ 8 859,5 դոլար, ալյումինիումինը՝ 6,23 տոկոսով՝ 2 438,5 դոլար, ցինկինը՝ 6,02 տոկոսով՝ 3 205,5 դոլար։
Աղբյուրը՝ news.am