2022 թվականին Բյուրեղավանում 4 սուբվենցիոն ծրագիր է կյանքի կոչվել

Բյուրեղավան քաղաքում կառուցվել է շուրջ 1700 մ երկարությամբ ոռոգման ջրատարի ներքին ցանց: Ծրագրի արդյունքում համայնքն արդեն ունի անխափան ոռոգման համակարգ և մատակարարվող ջրի կորուստները հասցվել են նվազագույնի: Շահած ծրագրի արժեքը շուրջ 57 մլն. դրամ է, որից 60%-ը պետության, իսկ 40%-ը համայնքի ֆինանսավորման չափն է:
 Կառավարության ևս մեկ սուբվենցիոն ծրագրով 2022 թվականին Բյուրեղավանում կառուցվել է Արցախյան պատերազմում զոհված տղաների հիշատակին նվիրված պուրակ՝ ճեմուղիներով, արևային համակարգով աշխատող լեդ լուսավորությամբ, անցկացվել է ոռոգման համակարգ, տեղադրվել են նստարաններ և աղբամաններ:
Ծրագրի արժեքը 27 մլն. դրամ է, աշխատանքներն իրականացվել են պետություն-համայնք՝ 30%-70% համաֆինանսավորմամբ:
 Մեկ այլ սուբվենցիոն ծրագրով Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկան ձեռք է բերել գույք: Ծրագրի արժեքն ավելի քան 5 մլն. դրամ է, որից 35%-ը պետության, իսկ 65%-ը համայնքի ներդրման չափն է: Ի դեպ, նշված պոլիկյլինիկան ևս հիմնանորոգվել է կառավարության սուբվենցիոն ծրագրերի շրջանակում:
 2022 թվականին Բյուրեղավան համայնքի կողմից ներկայացված սուբվենցիոն հայտերից մեկով պետություն-համայնք՝ 35%- 65% համաֆինանսավորմամբ իրականացվել են նաև Բյուրեղավանի և Նուռնուս ու Ջրաբեր բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման լայնածավալ աշխատանքներ: Նորացվել են մայթերը, տեղադրվել մայթեզրերի սալիկները: