ՈԿՖ բանավանցիների հարցը կլուծվի․ դրենաժային համակարգի վերակառուցման աշխատանքները շարունակվում են

Արարատ քաղաքի ՈԿՖ բանավան թաղամասի բնակիչների համար երկար ժամանակ մեծ խնդիր է եղել դրենաժային համակարգի վերակառուցումը։
Այսօր արդեն տեղեկացնում ենք, որ խոստացվածի համաձայն մեկնարկել և լայն թափով ընթանում են դրենաժների վերակառուցման աշխատանքները:
Արդյունքում ՈԿՖ բանավանը ապահովված կլինի կեղտաջրերի հեռացման խնդիրներից և բանավանը կունենա անխափան աշխատող դրենաժային համակարգ, որից կօգտվեն մոտ 5120 շահառուներ։
Ծրագրի իրականացման ընդհանուր արժեքը ըստ նախահաշվային փաստաթղթերի կազմում է 96 947 190 ՀՀ դրամ։
Ընթացիկ բոլոր աշխատանքները գտնվում են համայնքի ղեկավարության և ոլորտի պատասխանատուների ուշադրության կենտրոնում։