Աշոցք համայնքի Սարագյուղ բնակավայրի ջրամատակարարումը դեկտեմբերի 16-ից չի գործում
Աշոցք համայնքի Սարագյուղ բնակավայրի ջրամատակարարումը, որն իրականացվում է <<Վեոլիա Ջուր>> ՓԲԸ-ի կողմից, 2022 թվականի դեկտեմբերի 16-ից չի գործում՝ ձյունաշերտի բացակայության և աղբյուրների ակունքների սառչելու պատճառով: Փաստացի ազգաբնակչությունը զրկվել է խմելու ջրից: Աշոցքի համայնքապետարանը, հաշվի առնելով իր համայնքի բնակչության առաջնային կարիքները, նախաձեռնել է փոխհամագործակցություն <<Վեոլիա Ջուր>> ՓԲԸ- հետ՝ ազգաբնակչության ջրամատակարարումն ապահովելու նպատակով, որի համար ներգրավվել են համայնքապետարանի համապատասխան տեխնիկաները:
Ներկայումս գործընթացը, առատ ձյան տեղումներով և մերկասառույցով պայմանավորված, առաջ է բերում բարդություններ:
Աշոցքի համայնքապետարանի կողմից հարցի արագ և օպերատիվ կարգավորման նպատակով գրություններ են ուղարկվել իրավասու մարմիններին:
Արդյունքների մասին կիրազեկվի լրացուցիչ: