Եվրոյով հիփոթեքային վարկ վերցրած քաղաքացին այսօր 9 տոկոս ավել փոխարժեքով պետք է վճարի. Պապոյան

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությունն առաջարկում է հիփոթեքային վարկերը միայն դրամով տրամադրել։

«Վերջին տարիներին ֆինանսական և ոչ ֆինանսական շուկաներում աճել են անորոշությունները, ինչպես նաև արտարժույթի փոխարժեքի տատանողականությունն է մեծացել: Էական ռիսկեր է առաջացնում ոչ միայն պետության, այլև քաղաքացիների համար:  

Խնդիրը հատկապես ցայտուն է բնակարանային հիփոթեքային վարկերի դեպքում։ 20 տարվա կտրվածքով քաղաքացին, որի եկամուտները դրամային են եղել, շատ մեծ ռիսկերի է ենթարկվում։ Այն քաղաքացին, որը եվրոյով հիփոթեքային վարկ էր վերցրել, այսօր 9 տոկոս ավել փոխարժեքով պետք է վճարի»,- ասել է պատգամավորը։

Նրա խոսքով՝ եթե ռեզիդենտները չունեն արտարժութային եկամուտներ, նրանք չեն կարող ու չպիտի ստանան արտարժութային վարկեր։ 

Աղբյուրը՝   shabat.am