Air India-ն ծրագրում է իրականացնել ավիացիայի պատմության մեջ ամենամեծ գործարքը
Հնդկական Air India ավիաընկերությունը նախատեսում է իրականացնել քաղաքացիական ավիացիայի պատմության մեջ ինքնաթիռների ամենամեծ գնումը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։
Ըստ նախնական տեղեկությունների՝ Air India-ն պատրաստվում է գնել 425 ինքնաթիռ եվրոպական արտադրող Airbus-ից և նրա ամերիկյան մրցակից Boeing-ից։ Գործարքը պետք է ներառի 235 Airbus A320neo և 190 Boeing 737 MAX ինքնաթիռ։
Գործարքը ներառում է նաև 70 մեծ ինքնաթիռ, այդ թվում՝ 40 Airbus A350, ինչպես նաև մոտ 20 Boeing 787 և 10 Boeing 777X, հայտնում են աղբյուրները։
Airbus-ը հրաժարվել է մեկնաբանել հնարավոր բանակցությունները: Air India-ն և Boeing-ը դեռևս չեն պատասխանել մեկնաբանության խնդրանքին: Միաժամանակ, աղբյուրները նշում են, որ գործարքի մանրամասները հիմնականում մշակված են։
Եթե գործարքն իրականացվի, ապա այն կգերազանցի 460 Airbus և Boeing ինքնաթիռների գնումը, որն American Airlines-ը կատարել էր ավելի քան 10 տարի առաջ:
Աղբյուրը՝ tert.am