Թուրքիայում տուժածներին օգնելու համար կրիպտոարժույթներ են հավաքել ու յուրացրել

Թուրքիայում երկրաշարժից հետո տուժածներին օգնելու համար բավականին շատ խաբեբաներ են անցել գործի։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ ոստիկանությունը հայտնաբերել է 6 կրիպտոդրամապանակ, որի տերերը երկրաշարժից տուժածներին օգնելու պատրվակով քաղաքացիներից հավաքել են կրպտոարժույթներ եւ չեն օգտագործել ըստ նպատակի։

Թուրքիայի ոստիկանությունը երկրաշարժից հետո սոցցանցերով տարբեր բնույթի կեղծ եւ սադրիչ բովանդակությամբ գրառումներ արած 78 անձի է կալանավորել։

Աղբյուրը՝   news.am