Եվրոպայում գազի բորսայական գները հազար խորանարդ մետրի դիմաց 540 դոլարից նվազել են

Շաբաթվա սկզբին Եվրոպայում գազի բորսայական գները ավելի քան չորս տոկոսով կրճատվել են: Եվրոպայի խոշորագույն TTF հանգույցի ինդեքսով մարտյան ֆյուչերսները հազար խորանարդ մետրի դիմաց 540 դոլարից նվազել են, ապրիլինը՝ մի փոքր ավելի էժան են, իսկ  մայիսինը՝ մի փոքր ավելի թանկ, վկայում են լոնդոնի ICE բորսայի տվյալները:

Ուրբաթ՝ փետրվարի 24-ին, գործարքներն ավարտվել են 559 դոլարի սահմանում՝ հազար խորանարդ մետրի դիմաց։

Ընթացիկ արժեքը երեք անգամ ցածր է, քան մեկ տարի առաջ` 1555,5 դոլար:

Աղբյուրը՝   news.am