Ծայրահեղ աղքատությունը եւ սովն ամբողջ աշխարհում վերջին տասնամյակներին խորացել են. Անտոնիու Գուտերիշ
Վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ աղքատության եւ սովի մասշտաբներն ավելացել են, աշխարհն այլեւս առաջ չի շարժվում, այլ հետ է գնում, Ժնեւում Մարդու իրավունքների խորհրդի 52-րդ նստաշրջանի բացման ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը։
«Այդ առաջընթացը շարունակելու փոխարեն մենք հետ ենք գնում։ Ծայրահեղ աղքատության եւ սովի մասշտաբները վերջին տասնամյակներին առաջին անգամ ավելանում են»,- ասել է նա։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տվյալներով՝ 2023թ. ամբողջ աշխարհում 339 մլն մարդ հումանիտար օգնության կարիք ունի, ինչը 25 տոկոսով ավելին է, քան 2022թ.։
Աղբյուրը՝ news.am