Երասխում կառուցվում է առաջին մանկական խաղահրապարակը
Այսուհետ տեղի բնակիչները ստիպված չեն լինի իրենց երեխաներին ուրախություն պատճառելու համար տանել հարակից համայնքներ:
Համայնքի երեխաները կունենան մի միջավայր, որտեղ նրանց առօրյան կդառնա հետաքրքիր ու իմաստալից։
Խաղահրապարակը կառուցվում է «Ջի Թի Բի Սթիլ» ՍՊԸ-ի կողմից՝ համայնքապետարանի հետ համագործակցության արդյունքում։
Այս տարի համայնքի տարբեր բնակավայրերում նախատեսված է կառուցել նոր խաղահրապարակներ՝ բարեկարգելով համայնքի կենտրոնական զբոսայգիները և բակերը։