Արարատում նոր գազատարի կառուցման աշխատանքները շարունակվում են

2022 թվականի  սուբվենցիոն ծրագրերով շարունակվում են Արարատի մարզի Սուրենավան, Արմաշ Երասխ գազատարի կառուցման աշխատանքները՝ ընդհանուր 17 կմ  երկարությամբ:
Այս պահին աշխատանքները ընթանում են Սուրենավան բնակավայրի տարածքում, հայտնում են համայնքապետարանից:
Գազատարի կառուցման  աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել մինչև սույն թվականի դեկտեմբերի 31-ը։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է՝ 334 մլն ՀՀ դրամ է։