ԱՄՆ բանկային ճգնաժամի ֆոնին Ճապոնիայում կքննարկեն ֆինանսական շուկաների հետ կապված իրավիճակը

Ճապոնիայի բանկի (Կենտրոնական բանկ) ղեկավարությունը, ֆինանսների նախարարությունը և համապատասխան նախարարությունների ու գերատեսչությունների այլ ներկայացուցիչներ ուրբաթ կհանդիպեն՝ քննարկելու համաշխարհային շուկաներում ստեղծված իրավիճակն ԱՄՆ բանկային համակարգի ճգնաժամի ֆոնին։ Այս մասին հայտնում է Nikkei բիզնես թերթը։

 

Ավելի վաղ Ճապոնիայի իշխանությունները, այդ թվում՝ ֆինանսների նախարարը, կարծիք էին հայտնել, որ հավանականությունը, թե ամերիկյան Silicon Valley Bank-ի (SVB) սնանկացումը լուրջ ազդեցություն կունենա Ճապոնիայի ֆինանսական համակարգի վրա, քիչ է։

Մարտի 10-ին Կալիֆոռնիայի ֆինանսական պաշտպանության վարչությունը հայտարարել էր SVB բանկի սնանկության մասին։ Այն հիմնականում սպասարկում էր տեխնոլոգիական ոլորտի աշխատողներին և վենչուրային կապիտալով ֆինանսավորվող ընկերություններին: Ավելի ուշ՝ մարտի 12-ին, Signature Bank-ը փակվել է Նյու Յորք նահանգի համապատասխան մարմնի որոշմամբ։