Շրի Լանկան ԱՄՀ ծրագրով կստանա մոտ 7 մլրդ դոլար

Շրի Լանկան Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ծրագրով կստանա 7 միլիարդ դոլար։ Այս մասին երեքշաբթի Twitter-ում հայտնել է նախագահ Ռանիլ Վիկրամասինգհեի մամուլի ծառայությունը, փոխանցում է ТАСС-ը:

«Այսօր կարևոր իրադարձություն է Շրի Լանկայի տնտեսության վերականգնման համար: ԱՄՀ-ի գործադիր խորհուրդը հաստատել է մի ծրագիր, որը թույլ է տալիս մեզ օգտվել մինչև 7 միլիարդ դոլարի ֆինանսավորումից ԱՄՀ-ից և միջազգային ֆինանսական հաստատություններից: Ես խորապես երախտապարտ եմ ԱՄՀ-ին և մեր պաշտոնական վարկատուներին՝ շարունակական աջակցության համար»,- նախագահի խոսքերը մեջբերել է մամուլի ծառայությունը։

Վիկրամասինգհեի խոսքով՝ ԱՄՀ-ի ծրագրի հաստատումը «ապացույց է, որ Շրի Լանկայի նկատմամբ վարկատուների վստահությունը վերականգնվում է»: «Այս ծրագիրը տնտեսության կայունացման բանալին է և մեզ թույլ կտա կառուցել բարգավաճ երկիր ամբողջ Շրի Լանկայի համար»,- ընդգծել է նա։