Բիթքոյնի արժեքը 2022 թվականի հունիսից ի վեր առաջին անգամ գերազանցել է 30 հազար դոլարը

Բիթքոյնի (Bitcoin) արժեքն ապրիլի 11-ի սակարկությունների ընթացքում բարձրացել է մինչև 30 194 դոլար, աճը կազմել է ավելի քան 5 տոկոս: Այս մասին են վկայում Coindesk հարթակի տվյալները։

Վերջին անգամ բիթքոինի արժեքը 30 հազար դոլարը գերազանցել էր 2022 թվականի հունիսի 10-ին։

Մոսկվայի ժամանակով ժամը 05:33-ի դրությամբ դրա գինը գտնվում է 30 269 դոլար (+6,86%) մակարդակում։

Այս կրիպտոարժույթի առավելագույն արժեքը գրանցվել է 2021 թվականի նոյեմբերի 9-ին (67 554 դոլար): Դրանից հետո կտրուկ անկում սկսվեց։ 2022 թվականի հունիսի 18-ին բիթքոյնն իջավ մինչև 17630 դոլար:

Ապրիլի 10-ին բիթքոյնի գինը բարձրացել էր 29 հազար դոլարից: