Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածում ընթանում են շինարարական աշխատանքներ

Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-3-ի Լանջիկ-Գյումրի հատվածում ընթանում են շինարարական աշխատանքները, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

23 կմ երկարությամբ վերակառուցվող ճանապարհահատվածում կատարվում են հողային, ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ, կառուցվում են արհեստական կառուցվածքներ և այլն։

Կապալառուն է «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊԸ-ն (Չինաստան), տեխնիկական հսկողությունը կատարում է «ԱյԱրԴի Ինջինիրինգ» ընկերությունը (Իտալիա):

Ճանապարհի վերակառուցման ֆինանսավորումն իրականացնում են Եվրոպական ներդրումային բանկը և ՀՀ կառավարությունը։