Սպորտն ու մշակույթը սահմաններ չեմ ճանաչում

«Սպորտն ու մշակույթը սահմաններ չեմ ճանաչում» հենց այս խոսքերով Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությանը դիմավորել է Ստամբուլի երիտասարդության և սպորտի նահանգային տնօրեն Բուրհանեթթին Հաչիկաֆերօղլուն։  

Ողջունելով հյուրերին՝ Հաչիկաֆերօղլուն նշել է, որ ուրախ է ընդունել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը։

ԻԶաքարյանը ներկայացրել է  խաղերի գաղափարը, նպատակն ու կանոնակարգային որոշ հարցեր։  Նրա խոսքով՝ Համահայկական խաղերը միտված են համախմբելու աշխարհի հայությանը հենց սպորտի միջոցով և պատահական չէ, որ խաղերի կարգախոսը  «Միասնություն սպորտով» է։

Ստամբուլի երիտասարդության և սպորտի նահանգային տնօրենը ողջունել է նախաձեռնությունն ու խոստացել հնարավոր ամեն ինչով աջակցել պոլսահայ երիտասարդներին խաղերին մասնակցելու հարցում։ Կոմիտեի նախագահը Հաչիկաֆերօղլուն ևս  հրավիրել է մասնակցելու Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման պաշտոնական արարողությանը։ Բուրհանեթթին Հաչիկաֆերօղլուն սիրով ընդունել  է հրավերը և վստահեցրել, որ հնարավորության դեպքում անպայման կմասնակցի խաղերի բացմանը։