Հայկական պատվիրակությունը հանդիպել է ԱՄՀ և ՀԲ ներկայացուցիչների հետ
Համաշխարհային բանկի խմբի և Արժույթի միջազգային հիմնադրամի Կառավարիչների խորհուրդների 2023թ. գարնանային հանդիպումների շրջանակներում հայկական պատվիրակությունը ապրիլի 11-ին հանդիպումներ է ունեցել ԱՄՀ փոխկառավարիչ Բո Լիի, ԱՄՀ հարկաբյուջետային հարցերով վարչության, ինչպես նաև Միջազգային ֆինանսական կորպորացիայի և ՀԲ այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ, հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:
ԱՄՀ-ի հետ հանդիպումների ընթացքում գործընկերներին է ներկայացվել ՀՀ մակրոտնտեսական իրավիճակը, քննարկվել են Պահուստային ծրագրի առաջին վերանայման արդյունքները, ինչպես նաև Հայաստանին տրամադրվող տեխնիկական աջակցության հնարավոր նոր ուղղությունները:
Հանդիպումներ են տեղի ունեցել նաև Միջազգային ֆինանսական կորպորացիայի և Համաշխարհային բանկի գործընկերների հետ: