2023թ. հունվար-փետրվարին Հայաստանում մսի արտադրությունը նվազել է 10.2%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում արտադրվել է 4,003.3 տոննա միս։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 10.2%-ով։
Միևնույն ժամանակ, երշիկեղենի արտադրությունը նվազել է 4.0%-ով և կազմել 1,762.9 տոննա, իսկ մսի կիսապատրաստվածքների արտադրությունը նվազել է 34.4% և կազմել 393.9 տոննա։
Աղբյուր՝ b24.am