Երկար ընդմիջումից հետո Կապանի օդանավակայանում փորձնական թռիչք կատարվեց

Այսօր, երկար տարիների ընդմիջումից հետո, Կապանի օդանավակայանում վայրէջք կատարեց փորձնական թռիչք իրականացնող L410 տեսակի օդանավը։
Լուսանկարում` ձախից «Պղնձի համար» թերթի հրապարակումն է. 1972 թվականի օգոստոսի 18-ին Կապանում վայրէջք կատարեց առաջին ուղևորափոխադրող «ՅԱԿ -40» ինքնաթիռը: Այս մասին տեղեկացվում է ԶՊՄԿ-ի ֆեյսբուքյան էջում։
Աջից` 2023 թվականի ապրիլի 26-ին իրականացված փորձնական թռիչքն ու L410-ի բարեհաջող վայրէջքը: