Մեկնարկել են Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Տուֆագործների փողոցի հիմնանորոգման աշխատանքները

Արթիկ համայնքում իրականացվելիք սուբվենցիոն ծրագրերից մեկնարկել են Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Տուֆագործների փողոցի հիմնանորոգման աշխատանքները։
Տուֆագործների փողոցում իրականացվելու է ասֆալտապատում, մայթերի նորոգում։
Ծրագրի ամբողջ գումարը կազմում է 76 մլն 078.000 դրամ, որից 34 մլն 235.000 դրամը սուբվենցիայով տրվող գումարն է, իսկ 41 մլն 843.000 դրամը՝ համայնքի ներդրումը։
Շինարարական աշխատանքների իրականացման մրցույթը շահել է <<Ճանշին>> ՓԲԸ-ն, որի հետ կնքվել է պայմանագիր։
Աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի ապրիլին, ավարտը նախանշվում է 2023 թվականի օգոստոսին։