Մեկնարկել են Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Թամանյան փողոցի հիմնանորոգման աշխատանքները

Արթիկ համայնքում իրականացվելիք սուբվենցիոն ծրագրերից մեկնարկել են Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Թամանյան փողոցի հիմնանորոգման աշխատանքները։
Թամանյան փողոցի հիմանորոգման և Շիրակացի փողոցի մայթերի կառուցման ծրագրի ընդհանուր գումարը կազմում է 40 մլն 60.000 դրամ։ Թամանյան փողոցում իրականացվելու է ասֆալտապատում, ճանապարհի եզրաքարերի փոխարինում և մայթերի սալիկապատում։ Թամանյան փողոցում շինարարական աշխատանքները սկսվել են. ներկա պահին ընթանում են հողային հարթեցման աշխատանքները։
Շիրակացի փողոցում իրականացվելու է մայթերի կառուցում, աշխատանքները մեկնարկելու են մի քանի օրից։
Ծրագրի գումարից 18 մլն 27.000 դրամը սուբվենցիայով տրվող գումարն է, իսկ 22 մլն 33.000 դրամը՝ համայնքի ներդրումը։
Շինարարական աշխատանքների իրականացման մրցույթը շահել է <<ԼԵՆՃԱՆՇԻՆ>> ՍՊԸ-ն, որի հետ կնքվել է պայմանագիր։
Աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի ապրիլին, ավարտը նախանշվում է 2023 թվականի օգոստոսին։