Նորություն Ucom-ում. ընկերությունն առաջարկում է միավորել շարժական և ֆիքսված ծառայությունները

«Յուքոմ» ընկերության ինչպես առկա, այնպես էլ նոր բաժանորդները միավորելով իրենց ֆիքսված և շարժական ծառայությունները մեկ փաթեթում, կվճարեն մինչև 45% ավելի քիչ գումար, քան այդ ծառայություններին առանձին-առանձին բաժանորդագրվելու դեպքում: Այս մասին Ucom-ի սպասարկման կենտրոնում տեղի ունեցած  ճեպազրույցում հայտարարեց  Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, նշելով, որ Սnity տարիֆի  բաժանորդներն արդեն խնայում են:

Նա ընդգծեց, որ  մայիսի 3-ից «Յուքոմ» ընկերությունը բարելավում է Unity սակագնային փաթեթներով նախատեսված թե՛ ֆիքսված ինտերնետի արագությունը, թե՛ շարժական ինտերնետ-փաթեթների ներառումները: Մասնավորապես, Unity 8000 տարիֆին միացած բաժանորդներն այսուհետ կվայելեն տան ինտերնետը մինչև 150 Մբիթ/վրկ արագությամբ, նախկին 100 Մբիթ/վրկ փոխարեն, իսկ շարժական ինտերնետի ծավալն ամեն ամիս կկազմի 20 ԳԲ` նախկին 15 ԳԲ փոխարեն:

Ընկերության գլխավոր տնօրենը նշեց, որ շատ կարևորում են մարզերը, այդ իսկ պատճառով ընկերությունը նոր առաջարկ ունի մարզային բաժանորդներին թիրախավորող սակագնային փաթեթներում:

«Լավ լուր անենք նաև Սnity 7000 և Unity  9000 մարզային սակագնային փաթեթներից օգտվող առկա և նոր բաժանորդների համար: Այսուհետ դուք կունենաք 20 ԳԲ գերարագ շարժական ինտերնետ՝ 15 ԳԲ փոխարեն, իսկ Unity 9000 փաթեթի բաժանորդները յուրաքանչյուր ամիս կստանան  1000 րոպե դեպի տեղական բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ և Կանադա զանգելու համար` նախկին 500 րոպեի փոխարեն»,-  նշեց  «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն ՌալՖ Յիրիկյանը:

Յիրիկյանն ասաց, որ 12 ամսով միանալու դեպքում Սnity սակագնային պլաններով տրամադրվող տան ինտերնետի արագությունը կավելանա 50 Մբիթ/վրկ բոլոր բաժանորդների համար,  իսկ Unity 20 000 սակագնային փաթեթին միանալու դեպքում բաժանորդները կօգտվեն մինչև 500 Մբ/վրկ արագությամբ տան ինտերնետից՝ նախկին 400 Մբ/վրկ փոխարեն: