2023թ. առաջին եռամսյակում ՀՀ միջազգային պահուստների ծավալը կրճատվել է 387.39 մլն դոլարով

ՀՀ կենտրանական բանկի կողմից հրապարակած Միջազգային պահուստների և արտարժութային իրացվելիության ստանդարտ աղյուսակի համաձայն 2023թ. մարտի դրությամբ Հայաստանի պաշտոնական պահուստային ակտիվների (միջազգային պահուստների) ծավալը կազմել է 3,724.3 մլն դոլար։ 2022թ.-ի վերջի դրությամբ նույն ցուցանիշը 4,111.7 մլն դոլար էր։ Փաստորեն, 2023թ. առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ պաշտոնական պահուստային ակտիվների ծավալը նվազել է 387.39 մլն դոլարով։

Պահուստներից 3,701.4 մլն դոլարը բաժին է ընկնում ազատ փոխարկելի արժույթով արտաքին պահուստային ակտիվներին, որոնց ծավալը 2023թ. առաջին երեք ամսում նվազել է 406.56 մլն դոլարով։ Մանսավորապես, արժեթղթղերի ծավալն աճել է 102.95 մլն դոլարով և կազմել 1,823.9 մլն դոլար, իսկ կանխիկ արտարժույթի և ավանդների ծավալը նվազել է 509.52 մլն դոլարով և կազմել 1,877.5 մլն դոլար։

Աղբյուրը՝  b24.am