ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ  ժամը 8։00-ի դրությամբ փակ է Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոցի խաչմերուկից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Իսկ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը երթևեկելի է միակողմանի։  

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։