Արդյո՞ք մեծ տերությունները ձախողել են արհեստական բանականության կառավարումը, և եկել է փոքրերի ժամանակը. Արմեն Սարգսյան
Արհեստական բանականության (ԱԲ) համակարգերի մշակման վերջին մրցավազքն ապացուցում է, որ մարդկությանը խիստ անհրաժեշտ է մեծացնել արհեստական բանականության մասին իրազեկվածության մակարդակն ու սահմանել դրան վերաբերող հստակ կանոնակարգեր և կիրառման մեխանիզմներ։ Այս մասին Newsweek պարբերականում հրապարակված սյունակում գրում է Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը։
Նա նշում է, որ վերջերս հրապարակված բաց նամակը, որը վեցամսյա մորատորիումի կոչ էր անում արհեստական բանականության (AI- artificial intelligence) համակարգերի ուսուցման համար, հակասություններ է առաջացրել:
Նամակը ստորագրած բազմաթիվ նշանավոր անհատների թվում է Իլոն Մասկը, որն օրեր անց հայտարարեց իր սեփական AI նախագծի մասին: Այս վեճը ոչ միայն ավելորդ է և անիմաստ, այլև մեր՝ որպես մարդ արարածների, մտածելակերպի սահմանափակության ակնհայտ վկայություն է, և խոսում է արհեստական բանականության վերաբերյալ իրազեկության բարձրացման և դրա շուրջ մանրակրկիտ կանոնակարգերի ու կիրարկման մեխանիզմների ստեղծման հրատապ անհրաժեշտության մասին:
«Որպես գիտնական, դիվանագետ, գործարար և քաղաքական գործիչ՝ իմ կյանքի ընթացքում ես մոտիկից հետևել եմ դարակազմիկ իրադարձությունների՝ Խորհրդային Միության փլուզումից մինչև ճնշված ազգերի ազատագրում, տեխնոլոգիայի տարածումից մինչև մարգինալացված անհատների հզորացում։ Բայց յուրաքանչյուր ձեռքբերում խարխլվել է՝ այդ իրադարձությունների հետևանքների դեմ անկեղծ պայքարում զուտ մարդկային ձախողման պատճառով։
Լինենք հստակ․արհեստական բանականությունը վիթխարի ձեռքբերում է։ Տեխնոլոգիան, որին մենք հիմա տիրապետում ենք, թերևս նույնքան նշանակալի է, որքան միջուկային էներգիան։ Այն կարող է շատ արագ բարձրացնել մարդկությանը, բայց, միևնույն ժամանակ, մարդու կողմից հստակ վերահսկողության բացակայության պարագայում կարող է մեզ դատապարտել ստրկության։ Թե ինչ կանենք հիմա՝ այս կարճ ակնթարթում, դա կվճռի մեր ճակատագիրը»,- գրում է Արմեն Սարգսյանը։
Նա արձանագրում է, որ արհեստական բանականությունը կարող է: