2023-ի մարտին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ տնտեսական ակտիվությունը աճել է 14 տոկոսով
Ընթացիկ տարվա մարտին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 14%՝ իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 10.9%:
Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ՝
- առևտրի շրջանառություն՝ 26.1%,
- ծառայություններ՝ 21.9%,
- շինարարություն՝ 19%,
- արդյունաբերություն՝ 8.6%։
2023 թ. մարտին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 2.5 անգամ. արտահանումն առաջանցիկ աճ է գրանցել՝ 2.7 անգամ, իսկ ներմուծումն ավելացել է 2.4 անգամ:
Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ սպառողական շուկայում գներն աճել են 5.4%-ով:
Աղբյուրը՝ 1lurer.am