Հայաստանում անձրևներ են սպասվում, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ
Ըստ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի հաղորդագրության` հանրապետության տարածքում մայիսի 7-ին, 8-ին, 9-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, մայիսի 10-ին, 11-ի և 12-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։
Քամին՝ հարավարևմտյան 3-6մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 7-ի ցերեկային ժամերին կնվազի 2-4 աստիճանով։
Արցախում մայիսի 7-ին և 8-ին սպասվում է անձրև և ամպրոպ։
Ըստ աղբյուրի՝ Երևանում մայիսի 7-ին, 8-ին, 9-ին, 10-12-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ։