Tencent-ը Չինաստանում կկառուցի խոշոր տվյալների մշակման աշխարհի ամենամեծ կենտրոնը

Tencent հեռահաղորդակցության հոլդինգն ավարտել է Չինաստանում խոշոր տվյալների կենտրոնի մի մասի կառուցումը, որը պետք է դառնա ամենամեծն աշխարհում։ Այս մասին, ТАСС գործակալության փոխանցմամբ, մայիսի 10-ին հայտնել է yicaiglobal.com տեղեկատվական ռեսուրսը։

Կառույցը, որը կրում է «Արհեստական ​​ինտելեկտի առաջադեմ հաշվարկների կենտրոն» անվանումը, գտնվելու է Շանհայի Սունցզյան թաղամասում: Այս նախագիծն իրականացվում է Tencent-ի կողմից՝  Սունցզյանի թաղապետարանի հետ համագործակցությամբ։ Մինչ օրս, ինչպես տեղեկացնում է նախագծի օպերատորի ղեկավարի տեղակալ Վան Չժիսինը, կառուցվել է չորս շենք, որտեղ տեղադրված է 10 հազար սերվեր։

Աշխատանքների ավարտից հետո կենտրոնում պետք է տեղադրվի 800 հազար սերվեր։ Կառույցը շահագործման հանձնելու ժամկետը դեռ հստակեցված չէ։

Կենտրոնը, մասնավորապես, կզբաղվի ամպային հաշվարկների ոլորտում տվյալների մշակմամբ, ակնթարթային հաղորդագրությունների ծառայությունների մատուցմամբ, ինչպես նաև առողջապահական ապահովագրության հետ կապված գործառնություններով։

Աղբյուրը՝   tass.ru