Արարատ քաղաքում դեռևս շարունակվում են նոր ոռոգման ջրագծերի կառուցման աշխատանքները

Բնապահպանական ծրագրի շրջանակներում Արարատ քաղաքում դեռևս շարունակվում են նոր ոռոգման ջրագծերի կառուցման աշխատանքները՝ Մուրացան ,Կորիակով և Ղուկասյան փողոցներում։ Այս մասին տեղեկանում ենք Արարատի համայնքապետարանից։ 
Ոռոգման ջրագծերի կառուցման ընդհանուր արժեքը կազմում է՝ 16 500 000 ՀՀ դրամ։
Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք մեր քաղաքացիների ներողամտությունը։