Դադարեցվել է խորքային հորի ապօրինի հորատումը
ԲԸՏՄ տեսուչները վերահսկողական կանխարգելիչ հերթական շրջայցի ընթացքում Արմավիրի մարզում հայտնաբերել են խորքային հորի ապօրինի հորատման դեպք։ Այս մասին տեղեկանում ենք ԲԸՏՄ-ի տարածած հայտարարությունից։
Քաղաքացին ոռոգման նպատակով ջրօգտագործում կատարելու համար Նորապատ գյուղի վարչական տարածքում առանց համապատասխան փաստաթղթերի առկայության իրականացրել է խորքային հորի ապօրինի հորատում։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից անհապաղ դադարեցվել են ապօրինի հորատման աշխատանքները։
Իրավախախտը կենթարկվի պատասխանատվության։