ArCa համակարգի օրերին խափանումների պատճառը. ԿԲ
ArCa համակարգում օրեր առաջ նկատված խափանումները եղել են սարքի խափանման հետևանք:
«Կենտրոնական բանկը ArCa համակարգի հետ կապված ուսումնասիրությունները շարունակում է: ArCa-ի խափանումը եղել է սարքի խափանման հետևանք: Դա շատ մեծ հեղինակություն ունեցող արտասահմանյան ընկերության կողմից տրամադրվող սարք է: Հիմա փաստացի հետազոտություններ են անում, նաև մասնագետներ են հրավիրել, որպեսզի հասկանան, թե ինչո՞վ է դա պայմանավորված եղել», -այսօր հրավիրված ասուլիսում ասել է Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը։
Նա կարևորել է պատճառի բացահայտումը, որպեսզի ապագայում բացառվեն նման դեպքերի կրկնությունները։
«Կենտրոնական բանկը, անկախ ArCa-ի հայտարարություններից, իր վերահսկողության շրջանակներում դեռևս 2022 թվականից ունի վերահսկողական որոշակի ռեկոմենդացիաներ անընդհատության տեսանկյունից և հետամուտ է լինելու, որ դրանք կատարվեն: Մեծ մասը կատարվել է, որոշակի բաներ կան, որոնց ուղղությամբ պետք է ArCa-ի հետ աշխատենք, որ շարունակի կատարել»,-ասել ԿԲ փոխնախագահը:
Ըստ նրա՝ քանի որ Հայաստանում անկանխիկի ծավալներն անգամներով աճել են, բնականաբար, համակարգերի ծանրաբեռնվածությունը ևս աճել է:
«Մինչև այս պահը համակարգային առումով չէինք տեսել էական խափանումներ, հիմա վերահսկողական տեսանկյունից ամբողջությամբ ուշադրության կենտրոնում կպահենք, որ համոզված լինենք, որ այսպիսի ռիսկերը կառավարելի են»,-նշել է Նուրբեկյանը և հավելել, որ անգամ շատ զարգացած երկրներում, համակարգերը խափանվում են, այս դեպքում խնդիրն այն է եղել, որ այդ խափանումը երկար է տևել:
«Եվ մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ խափանումները լինեն ավելի կառավարելի: Դա խնդիր է, որ պետք է լուծենք»,-շեշտել է Նուրբեկյանը:
Ավելի վաղ ArCa-ն պարզաբանել էր