«Ռուսաստանի՝ Ուկրաինայում վարած պատերազմի ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա». Հետազոտություն

«Ռուսաստանի՝ Ուկրաինայում վարած պատերազմի ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա». Հետազոտություն
2015-2021թթ․  Ռուսաստանից Հայաստան փոխանցումների տարեկան զուտ ներհոսքը կազմել է առավելագույնը 722 մլն դոլար, իսկ մինչ 2015 թ․-ը՝ Ղրիմի իրադարձությունները,  Ռւսաստանից Հայաստան գալիս էր 1,3-1,5 մլրդ դոլար (540-610 մլրդ ՀՀ դրամ)։ Ղրիմի իրադարձություններից հետո կայուն կերպով այդ ցուցանիշը նվազեց՝  տատանվում էր 1 մլրդի շրջանակում։  2022-ին, սակայն պատկերը կտրուկ փոխվեց։ Անցած ապրիլ-նոյեմբեր ոչ լրիվ տարվա զուտ ներհոսքի հանրագումարը կազմել է շուրջ 2,7 մլրդ ԱՄՆ դոլար (1,1 տրլն ՀՀ դրամ), իսկ ամբողջ տարվա կտրվածքով՝  3,1 մլրդ դոլար։ Այսպիսով՝ մեր տնտեսությունը մեկ տարվա ընթացքում անվանական արտահայտությամբ ընդլայնվել է 1,5 տրիլիոն դրամով:
Այս հետազոտությունն  իրականացվել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի աջակցությամբ։

Փետրվարի 23-ին տեղի ունեցավ «Ռուսաստանի՝ Ուկրաինայում վարած պատերազմի ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա» թեմայով տնտեսական հետազոտության շնորհանդեսը։

Կարդալ Հետազորությունը